13.10.25
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի հրավեր
|
📝Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2025 թվականի հոկտեմբերի 20-ին` ժամը 15:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:
|
|
10.10.25
Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի շնորհավորանքը համայնքի ղեկավարի ծննդյան 53 ամյակի կապակցությամբ
|
Հարգելի՛ պարոն Ոսկանյան Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը շնորհավորում և բարեմաղթանքներ է հղում Ձեզ ծննդյան 53 ամյակի կապակցությամբ։ Թող հաջողությունը մշտապես ուղեկցի Ձեզ բոլոր ձեռնարկներում և անձնական կյանքում: Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ և ամենայն բարիք, քաջառողջություն, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ պատասխանատու գործունեության մեջ։
|
|
09.10.25
33 մլն 236 հազար դրամ գումար` Արթիկ համայնքի բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում ծրագրի Կառավարության մասնաբաժնի հատկացմանը
|
📝Կառավարությունն այսօրվա որոշմամբ` 33 մլն 236 հազար դրամ գումար է նախատեսվել Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում ծրագրի Կառավարության մասնաբաժնի հատկացմանը։ 🔍Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
08.10.25
Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել <<ՆԱՎ>> հիմնադրամի շնորհանդեսը
|
📝 Հոկտեմբերի 7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ծանրամարտի աշխարհի առաջնության չեմպիոն Նազիկ Ավդալյանի անվան սպորտի զարգացման«ՆԱՎ» հիմնադրամի մեկնարկային միջոցառման շնորհանդեսը։Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն, Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը, Փանիկ գյուղի վարչական ղեկավար Մկրտիչ Սահրադյանը։Միջոցառման շնորհանդեսին ներկայացվել է«ՆԱՎ» հիմնադրամի կողմից Փանիկ գյուղում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի նախագիծը, որի հողահատկացմանն Արթիկ համայնքի ավագանին կողմ էր քվեարկել։Վարդան Մակեյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է«ՆԱՎ» հիմնադրամի գործունեությունը, ներկայացվող նախագծերը` ...
Մանրամասն |
|
08.10.25
Սարգիս Նազարեթյանը սեպտեմբերի 29-ին Վիեննայում կայացած մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլում արժանացել է 1-ին մրցանակի
|
💐🏆💐 Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղի բնակիչ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երգեցողության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Սարգիս Նազարեթյանը սեպտեմբերի 29-ին Վիեննայի «Ehrbaar Saal» համերգասրահում կայացած Բեթհովենի անվան երիտասարդ երաժիշտների մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլում արժանացել է 1-ին մրցանակի։ 🎶🏆🎶 Սարգիսը փայլուն է հանդես եկել մրցույթում և ստացել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում անվճար ուսանելու առաջարկ։ 💐🏆💐 Շնորհավորում ենք Սարգիսին` մաղթելով նոր բեմեր, ստեղծագործական հաջողություններ և շարունակական առաջընթաց իր մասնագիտական ճանապարհին։
|
|
07.10.25
Արթիկ համայնքի ղեկավարն այցելել է Արթիկի երաժշտական դպրոց
|
📝Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն Արթիկի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի աշխատակազմի խնդրանքով այցելել է հաստատություն։Դպրոցում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ՀՈԱԿ-ի աշխատակիցները հնարավորություն են ունեցել համայնքի ղեկավարին շնորհակալություն հայտնել համայնքում իրականացված և հիմա էլ շարունակվող աշխատանքների համար։Հաստատության աշխատակիցներն իրենց հուզող հարցերով դիմել են համայնքի ղեկավարին, ներկայացրել են ՀՈԱԿ-ի խնդիրները, հանդես եկել առաջարկություներով։Համայնքի ղեկավարը պատասխանել է դպրոցի աշխատակիցների հարցերին, անդրադարձել Արթիկ համայնքում իրականացվող ծրագրերին, խոսել համայնքի ծրագրային առաջնահերթություններից։Հանդիպման ավարտին դպրոցի աշխատակազմը շնորհակալություն ...
Մանրամասն |
|
05.10.25
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ ուսուցիչներ.💐📚 Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ:Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով կերտում են մեր երկրի և համայնքի վաղվա օրը:Մեր գալիքը կլինի այնքան պայծառ, որքան նվիրված ու ջանասեր կլինեն մեր ուսուցիչներն.այդ առումով, կրկնակի է կարևորվում ուսուցչի դերը, բարձրանում նրա պատասխանատվության աստիճանը:Ազգային հեռանկարի տեսանկյունից դժվար է գտնել ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր ու շնորհակալ գործ, քան աշակերտ կրթելու և հասարակության արժանապատիվ անդամ ձևավորելու առաքելություը:Ձեր ամեն փոքր թվացող նվաճում դասասենյակում տասնամյակներ անց դառնալու է յուրաքանչյուր աշակերտի հաջողության գրավականը կյանքում և մասնագիտության մեջ:💐📚Սիրելի՛ ուսուցիչներ,կրկին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |