15.09.25
Պեմզաշենի միջնակարգ դպրոցի թիմը «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլի մրցումներին գրավել է մրցանակային 3-րդ տեղը
|
🏆🚴🏻♂️🚴♀️ Շիրակի մարզը ներկայացնող Արթիկ համայնքի Պեմզաշենի միջնակարգ դպրոցի թիմը «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլի մրցումներին գրավել է մրցանակային 3-րդ տեղը։Մրցումներին Շիրակի մարզը ներկայացրել են մարզային փուլում հաղթող ճանաչված Բայանդուրի (7-9-րդ դասարանցիներ) և Պեմզաշենի (10-12-րդ դասարանցիներ) միջնակարգ դպրոցների թիմերը։🏆🥉Մրցանակային 3-րդ տեղը գրավել է Պեմզաշենի միջնակարգ դպրոցի քառյակը` Համբարձում Սարգսյան, Հաբեթ Սարիբեկյան, Մերի Չարչյան և Կարինե Ղազարյան կազմով։ Դպրոցը պարգևատրվել է 1 մլն 500 հազար դրամով, ֆիզկուլտուրայի ուսուցիչը` 300 և յուրաքանչյուր աշակերտ` 75 հազարական դրամով։🎼🥇Մրցումների նախորդ ...
Մանրամասն |
|
15.09.25
Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
|
📝Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, նախարարի տեղակալներ Լևոն Հակոբյանի, Արտակ Ջումայանի, Արթիկ հանայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզպետի և Արթիկի համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատուների հետ նախարարը եղել է «Արթիկի բժշկական կենտրոնի» նոր կառուցվող շենքի շինհարապարակում։🏗🏥 Շուրջ 3 մլրդ 90 մլն 762 հազար դրամ արժողությամբ ծրագրի պատվիրատուն Քաղաքաշինության կոմիտեն է։ Կառուցվելու է ժամանակակից չափանիշներին համապատասխան բժշկական կենտրոն, շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։ Պետական բյուջեից 2025 թվականին հատկացվել է 320 մլն դրամ, ավարտը նախատեսվում է 2027 թվականին։Նախարարը, մարզպետն, ...
Մանրամասն |
|
12.09.25
Հանրային առողջության պահպանման և ծխելու դեմ պայքարի հանրային իրազեկման արշավ Արթիկ համայնքում
|
🚶♂️🚶♀️Այսօր Առողջապահության նախարարությունը«Հանրային առողջության պահպանման և ծխելու դեմ պայքարի միջոցառումների» շրջանակում Հայաստանի մանուկների հիմնադրամի և «World food programme» - ի հետ Արթիկ համայնքում իրականացրել է հանրային իրազեկման արշավ։Արշավի մասնակիցներն Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի և Ղարիբջանյան փողոցներով երթով շարժվել են Արթիկ քաղաքի Ազատության հրապարակ։🚶♂️🚶♀️Արշավին մասնակցել են Արթիկ համայնքի դպրոցների աշակերտները, իսկ համայնքապատկան ՀՈԱԿ-ների սաներն Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում հանդես են եկել ելույթային համարներով։Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում ներկայացված են եղել մարզական խաղեր, տեղեկատվական տաղավարներ և այլ նախաձեռնություններ, ...
Մանրամասն |
|
12.09.25
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին նիստի հրավեր
|
📝 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2025 թվականի սեպտեմբերի 19-ին` ժամը 15:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի երկրորդ նստաշրջանի առաջին նիստ:
|
|
11.09.25
Արթիկ համայնքի մինի ֆուտբոլի մրցաշարն ավարտվել է
|
⚽️⚽️ Այսօր Արթիկ քաղաքի մինի ֆուտբոլի մարզադաշտում անցկացվել են Արթիկ համայնքի մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ հանդիպումները` 3-րդ և 1-ին տեղերի համար։ 3-րդ տեղի համար մրցել են Կիբեռ և Փոքր Մանթաշ թիմերը, իսկ1-ին տեղի համար պայքարն ընթացել է Փանիկ և Վելլա թիմերի միջև։Արդյունքում` 3-րդ տեղը գրավել է Փոքր Մանթաշ թիմը, իսկ Փանիկ և Վելլա թիմերը թեժ պայքար են մղել հաղթանակի համար` մարզասեր հանդիսատեսին պարգևելով դիտարժան խաղ: Արդյունքում` 2️⃣-1️⃣ հաշվով Վելլա թիմը դարձել է մրցաշարի հաղթող։⚽️⚽️ Մրցաշարի եզրափակիչ հանդիպումներին ներկա են եղել Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Վարդան Մակեյանն, Արման Աջամօղլյանն, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները։ ...
Մանրամասն |
|
09.09.25
Արթիկ համայնքի մինի ֆուտբոլի բաց առաջնության վերջին հանդիպումներն անցկացվելու են սեպտեմբերի 11-ին
|
⚽️⚽️ Արթիկ համայնքում մեկնարկած մինի ֆուտբոլի առաջնության վերջին հանդիպումներն անցկացվելու են սեպտեմբերի 11-ին Արթիկ քաղաքի մինի ֆուտբոլի մարզադաշտում։ ⚽️⚽️ 3-րդ տեղի համար մրցելու են Կիբեռ և Փոքր Մանթաշ թիմերը ժամը 17:00-ին, իսկ 1-ին տեղի համար պայքարն ընթանալու է Փանիկ և Վելլա թիմերի միջև ժամը 18:00-ին։
|
|
07.09.25
Արթիկ համայնքում մեկնարկած մինի ֆուտբոլի առաջնության խմբային փուլն ավարտվել է
|
⚽️⚽️ Արթիկ համայնքում մեկնարկած մինի ֆուտբոլի առաջնության խմբային փուլն ավարտվել է։ Քառորդ եզրափակիչում իրար հետ մրցելու են հետևյալ թիմերը` ⚽️ Փանիկ - Գետափ, ⚽️ Վելլա - Վետերան, ⚽️ Պեմզաշեն - Կիբեռ, ⚽️ Նոր Կյանք - Փոքր Մանթաշ։ ⚽️⚽️ Քառորդ եզրափակիչի բոլոր հանդիպումներն անցկացվելու են սեպտեմբերի 8-ին Արթիկ քաղաքի մինի ֆուտբոլի մարզադաշտում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |