|
21.11.25
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին են հյուրընկալվել Արթիկ համայնքի մարզական ՀՈԱԿ-ների` հանրապետական մրցաշարերում հաջողություններ գրանցած մարզիկները
|
|
📝 Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին են հյուրընկալվել Արթիկ համայնքի մարզական ՀՈԱԿ-ների` հանրապետական մրցաշարերում հաջողություններ գրանցած մարզիկները, մարզիչները և «Արթիկի մարզահամալիր» ՀՈԱԿ-ի տնօրեն Հովակիմ Երիցյանը։Աշխատանքային խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարին են ներկայացվել Հայաստանի բռնցքամարտի առաջնությունում և բասկետբոլի Մ18 առաջնությունում Արթիկի մարզական ՀՈԱԿ-ների սաների գրանցած արդյունքները։Անդրադառնալով սաների հաջողություններին` հանայնքի ղեկավարն ասել է, որ Արթիկի համայնքապետարանը մեծ ջանքեր է գործադրում` նպաստելու Արթիկ համայնքում տարբեր մարզաձևերի` տարիներով ձևավորված ավանդույթների պահպանման և զարգացման համար, որի վառ ապացույցն են հանրապետական և ...
Մանրամասն |
|
|
20.11.25
1 մլն 111 հազար դրամ Արթիկ համայնքի բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում ծրագրի համաֆինանսավորմանը
|
|
📝 Կառավարությունը 1 մլն 111 հազար դրամ է հատկացրել «Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման մնացած չափաբաժնին։ 🔍 Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
|
19.11.25
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և պատգամավորների հետ աշխատանքային այցով եղել են Արթիկ համայնքի Փանիկ գյուղում
|
|
📝 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և պատգամավորների հետ աշխատանքային այցով եղել են Արթիկ համայնքի Փանիկ գյուղում։Շիրակի մարզպետն, Արթիկ համայնքի ղեկավարը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հյուրընկալել են Փանիկի հացի թանգարանում, ծանոթացել այստեղ ներկայացված ցուցանմուշներին, որոնք 40-50 տարվա հնություն ունեն, թխվել, չորացվել ու մեր օրեր են հասել հատուկ սնդուկներում: Թանգարանում ցուցադրված են նաև հացահատիկի տեսակները, երկրագործական այն գործիքները, որոնցով մշակվել են հացահատիկի տարածքները և այն, ինչով ...
Մանրամասն |
|
|
18.11.25
Արթիկ քաղաքում մեկնարկած ծառատունկը շարունակվում է
|
|
🌳🌲🍀 Այսօր շարունակվել է Արթիկ քաղաքում մեկնարկած #ծառատունկը։ Արթիկ քաղաքի Անկախության փողոցում և Ազատության հրապարակում տնկվել են արծաթափայլ եղևնիներ, իսկ չորացած ամերիկյան տույաները փոխարինվել են արծաթափայլ եղևնիներով։ Ծառատունկը կրելու է շարունակական բնույթ։ 🌳🌲🍃 Բնակչությանը հորդորում ենք խնամքով վերաբերվել ծառերին, չվնասել` խուսափելու համար օրենքով նախատեսված տույժերից և տուգանքներից։
|
|
|
17.11.25
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի հրավեր
|
|
📝 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2025 թվականի նոյեմբերի 24-ին` ժամը 15:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:
|
|
|
17.11.25
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի՛ ուսանողներ.💐💐 Շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:Այս գեղեցիկ ու խորհրդանշական տոնը վերահաստատում է ձեր ազատ ու անկախ ապրելու կամքը, ժողովրդավարության, առաջադեմ գաղափարների շուրջ համախմբվածությունը: Սիրելի՛ ուսանողներ,դուք վստահորեն քայլում եք ժամանակին համընթաց, ունեք մեծ ներուժ, անսահման հնարավորություններ` ձեր մասնագիտական կարողությունները ներդնելու և նպատակները կյանքի կոչելու համար: Հպարտությամբ ուզում եմ նշել, որ Արթիկ համայնքի ուսանողներն ամենատարբեր նախաձեռնություններով ակտիվորեն մասնակցում են երկրում և համայնքում իրականացվող տարաբնույթ միջոցառումներին ու ծրագրերին, ինչը մեզ հպարտանալու բազմաթիվ առիթներ է տալիս: Անվիճելի է, որ մասնագիտական գիտելիքներով հարուստ ...
Մանրամասն |
|
|
14.11.25
Ծառատունկ Արթիկ քաղաքում
|
|
🌳🌿🍀 Այսօր «Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ-ն Արթիկ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում կատարել է #ծառատունկ։ 🌳☘️🌿 Գեղեցկացնելով և կանաչապատելով նորակառույց մայթերով փողոցը` տնկվել են դեկորատիվ ծառեր` գիհիներ և ամերիկյան տույաներ։ Ծառատունկը կրելու է շարունակական բնույթ։ 🍃🌳🌿 Բնակչությանը հորդորում ենք խնամքով վերաբերվել ծառերին, չվնասել` խուսափելու համար օրենքով նախատեսված տույժերից և տուգանքներից։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |