26.05.22
Քաղաքացիների ընդունելություն
|
 Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ, հաստատված կարգի համաձայն, տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:  Քաղաքացիների կողմից հնչեցվել են բազմաբնույթ հարցեր` կապված բնակարանային ապահովման, առողջապահական խնդիրների, սոցիալական աջակցության տրամադրման հետ:  Համայնքի ղեկավարը բարձրացված հարցերին տվել է պարզաբանումներ, իսկ լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեցող հարցերի ուղղությամբ մասնագիտացված ստորաբաժանումներին հանձնարարել է քննարկել և հնարավորությունների սահմաններում աջակցել քաղաքացիներին:
|
|
25.05.22
Շրջայց Արթիկի գյուղերում
|
 Մայիսի 25-ին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է կատարել Արթիկ համայնքի  Նոր Կյանք  Վարդաքար  Հովտաշեն  Լուսակերտ  Սարատակ  Հոռոմ գյուղերում:  Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարը և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները տեղում ծանոթացել են առկա խնդիրներին, կատարված աշխատանքներին, լսել են վարչական կենտրոնների ղեկավարներին, զրուցել են բնակիչների հետ, այցելել են ՀՈԱԿ-ներ և ՊՈԱԿ-ներ, բուժամբուլատորիաներ:  Շրջայցի արդյունքներն ամփոփվել են Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի վարչական կենտրոնում կազմակերպված խորհրդակցության ժամանակ։  Աղբյուրը՝  artik.am
|
|
24.05.22
Մրցանակներ և դիպլոմներ ՝ Նազանք մրցույթ-փառատոնից
|
 Արթիկ համայնքի <<Անուշավանի Սուրեն Սոսյանի անվան արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի պարի խմբակի սաները մայիսի 22-ին Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում մասնակցել են հանրապետական պարի մրցույթի <<Ոլոր-մոլոր>>, <<Արցախ>> կատարումներով:  Արվեստի դպրոցի սաները գրավեցին երկրորդ պատվավոր հորիզոնականը՝ ստանալով դիպլոմներ, մեդալներ և Վրաստանում կայանալիք միջազգային փառատոնին մասնակցելու հրավեր:  Արթիկ համայնքի <<Անուշավանի Սուրեն Սոսյանի անվան արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանից՝ ուղևորափոխադրումը դեպի Երևան կազմակերպելու համար:
|
|
21.05.22
Գեղարվեստի դպրոցի հաշվետու ցուցահանդեսը
|
Մայիսի 22-ին Արթիկի <<Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ում կայացավ Արթիկի <<Գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի տարեվերջյան հաշվետու ցուցահանդեսը, որին ներկա էին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը, նկարիչներ, արվեստագետներ, արվեստասերներ:Ցուցահանդեսի ժամանակ տեղի ունեցավ <<Արտ Մյուզիք>> արվեստի 13-րդ միջազգային մրցույթ-փառատոնին մասնակից 105 երեխաների մրցանակաբաշխությունը:Համայնքի ղեկավարն իր խոսքում կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը, շնորհակալություն հայտնեց Գեղարվեստի դպրոցի տնօրինությանը, իսկ փոքրիկ նկարիչներին ցանկացավ նորանոր հաջողություններ արվեստի բնագավառում:Գեղարվեստի դպրոցի 145 աշակերտների աշխատանքների ...
Մանրամասն |
|
20.05.22
9 մլն 302 հազար դրամ էլ կառավարության այսօրվա որոշմամբ հատկացվել է Սարատակ բնակավայրի 5-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի համար
|
 Արթիկի ներհամայնքային փողոցների գիշերային լուսավորության ցանցի կառուցման սուբվենցիոն ծրագրի գումարի 60 տոկոսը կառավարությունն է տրամադրել։  49 մլն 230 հազար դրամ արժողությամբ ծրագրի 29 մլն 538 հազար կառավարության համամասնությունն է։  9 մլն 302 հազար դրամ էլ կառավարության այսօրվա որոշմամբ հատկացվել է Սարատակ բնակավայրի 5-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի համար, այս ծրագրում կառավարությունը գումարի 40 տոկոսն է հատկացրել։
|
|
19.05.22
Քաղաքացիների հերթական ընդունելություն
|
 Մայիսի 19-ին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:  Բարձրացվել են տարաբնույթ հարցեր, որոնք առնչվել են բնակարանային հիմնախնդիրներին, սոցիալական աջակցության տրամադրմանն ու գործազրկությանը:  Քաղաքացիներին տրվել են պարզաբանումներ, ոլորտային պատասխանատուներին հանձնարարվել է քննարկել և լիազորությունների շրջանակներում աջակցել նրանց:  Աղբյուրը՝ artik.am
|
|
17.05.22
Մայիսի 16-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի արտահերթ նիստը
|
2022 թվականի մայիսի 16-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի արտահերթ նիստը: Նիստը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։Նիստի սկզբում Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը ողջունեց <<Միասնական Արթիկ>> խմբակցության ցուցակով ավագանու մանդատ ստացած Մեսրոպ Վարագյանին:Նիստի ընթացքում ավագանու անդամ Ժաննա Ասատրյանը հայտարարեց, որ դուրս է գալիս <<Միասնական Արթիկ>> խմբակցությունից և ավագանու անդամության հետ կապված գործունեությունը շարունակելու է խմբակցությունից դուրս։Օրակարգը բաղկացած էր հինգ հարցից, որոնք ընդունվեցին համայնքի ավագանու կողմից:Հիմնական զեկուցողներն էին Արթիկի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |