14.01.21
Անհայտ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ ձեռք է բերվել որոշակի պայմանավորվածություն
|
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են անհայտ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների կազմակերպման մասին։ Հաղորդագրությունում մասնավորապես նշված է. <<Հունվարի 14-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի պարտականությունների ժամանակավորապես կատարող Բորիս Ավագյանի հետ։Հանդիպմանը քննարկվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների կազմակերպման գործընթացին վերաբերող հարցեր, որոնց լուծման ուղղությամբ ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն։>>Հավելենք, ...
Մանրամասն |
|
31.12.20
Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
|
Սիրելի՛ արթիկցիներ,հաշված ժամեր են մնացել 2020 թվականի ավարտին: Տարի, որը մեր պատմությունում կմնա պատերազմական իրադարձություններով ու դժվարին փորձություններով լի ժամանակաշրջան:Թվում էր, թե տարեսկզբին կորոնավիրուսային համավարակի բռնկումով տարին սահմանազատվել էր համավարակից առաջ և հետո բնորոշմամբ, սակայն սեպտեմբերի 27-ի պատերազմը դարձավ այդ բաժանարար գիծը…2020 թվականը ճանապարհելիս՝ նախ իմ խոնարհումն եմ բերում մեր զոհված հայորդիների հիշատակին։Արթիկը խորը կսկիծով գլուխ է խոնարհում իր յուրաքանչյուր անմահացած հերոս զավակի հիշատակի առջև: Համատարած ցավն ու վիշտը մեզ թույլ չեն տալիս ավանդական ձևով դիմավորել Նոր տարին։ Մեր հայրենիքի համար նահատակված հերոս տղաների հարգանքի տուրքը պիտի մատուցենք լուռ՝ ...
Մանրամասն |
|
29.12.20
Բարեգործական հերթական նախաձեռնությունն Ամանորին։
|
Արթիկ համայնքում օթևանած արցախցիների համար պատերազմի առաջին իսկ օրերից կազմակերպվում են բարեգործական տարատեսակ ակցիաներ` նրանց սոցիալական ծանր վիճակը թեթևացնելու նպատակով։ Շուրջ 45 արցախցի ընտանիքներին օգնելու առաքելությամբ այսօր Արթիկում էին բարեսիրական հերթական նախաձեռնության հեղինակները՝ <<Հայեր միացեք>> ԲՀԿ-ն, որի տնօրինությունը Արթիկում տեղավորված արցախցի ընտանիքների մասին տեղեկացվել էր համայնքի ղեկավարի տեղակալ Բ. Ավագյանի միջոցով: Եկել էին մարդասիրական առաքելությամբ. հիգիենայի պարագաներ, սնունդ, հագուստ, փոքրիկների համար խաղալիքներ: Կազմակերպության տնօրեն Օլեսյա Պոդոլսկայայի հավատ ներշնչող խոսքերն ընտանիքներին մեջ առաջացրեցին հավատ առ այն, որ իրենք միայնակ չեն իրենց կորստի ...
Մանրամասն |
|
28.12.20
Մարզական հաղթանակներից
|
Դեկտեմբերի 14-19-ը Երևանի Դինամո մարզադահլիճում կայացավ Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Արթիկի մարզահամալիրի սան՝ Կորյուն Աստոյանը, 63կգ քաշային կարգում դարձավ ՀՀ փոխչեմպիոն: Իսկ դեկտեմբերի 25-27-ը Երևանում կայացավ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը: Հուշամրցաշարին մասնակցեցին Արթիկի մարզահամալիրի սաները՝ 62 կգ քաշայինների կարգում հավասարը չունեցավ և հռչակվեց չեմպիոն Արթիկի մարզահամալիրի սան Դմիտրի Ալոյանը:
|
|
27.12.20
Մուրադովն ու Արմեն Սարգսյանը կհանդիպեն
|
Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Արմեն Սարգսյանի եւ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, Ռուսաստանի գեներալ-լեյտենանտ Ռուսլան Մուրադովի և ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի պաշտոնական հանդիպումը: Աղբյուրը` https://hraparak.am/post/c4d765896fdd2561490f913600dab2f7
|
|
20.12.20
Շիրակցի 62 զինծառայողները գտնվում են ադրբեջանական գերության մեջ։
62֊ն էլ ողջ և առողջ են։
|
Շիրակի մարզի զորահավաքային ռեսուրսի 62 զինծառայողների ճակատագիրը պարզելու համար Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Բ. Ավագյանը, ով նաև նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, Շիրակի մարզպետ Տ. Պետրոսյանի խնդրանքով աջակցում է շիրակցի 62 զինծառայողների կարգավիճակների հստակեցման և գերության հաստատման դեպքում՝ հայրենիք վերադառնալու գործընթացներում:Քիչ առաջ Բ. Ավագյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Հարությունյանի, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռ. Մուրադովի, ինչպես նաև Խծաբերդից գերեվարված հայ զինծառայողների ծնողների հետ։ Հանդիպման ընթացքում գեներալ Ռ. Մուրադովը հաստատեց, որ բոլոր 62 հայ զինծառայողներն էլ գտնվում են ադրբեջանական ...
Մանրամասն |
|
13.11.20
Նոյեմբերի 22-ին՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և արարողություն հայկական եկեղեցիներում
|
Նոյեմբերի 22-ին՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և արարողություն հայկական եկեղեցիներում Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը հանդես են եկել կոչով՝ հաջորդ կիրակին՝ նոյեմբերի 22-ը, հայտարարել արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: https://www.president.am/hy/press-release/item/2020/11/13/Announcement/?fbclid=IwAR0tYWmkiSyNFGxoFI9MzPXthgT7NO2wAjc-r1OP1-QKOM8vl4R-DBYuYSs
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |