20.10.25
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
|
📝Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է եղել 15 նախագիծ, որոնք նախօրոք քննարկվել էին ավագանու հանձնաժողովներում և ընդունվել են ձայների մեծամասնությամբ: 🎞 Արթիկ համայնքի ավագանու նիստերի առցանց հեռարձակումը` հետևյալ հղումով 👉Արթիկի համայնքապետարան / Artik municipality-YouTube/
|
|
18.10.25
Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում անցկացվել է <<Ղափամա>> փառատոնը
|
💥🧉💫️ Հայկական ավանդույթների գեղեցկությունն ու համը մեկ վայրում. Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում այսօր անցկացվել է «Ղափամա» փառատոնը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, «Lead 4shirak» ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է Արթիկի համայնքապետարանի,«Ավստրիական զարգացման գործակալության»,«Արագած հովիտ» տեղական ակտիվ խմբի,«Lead 4shirak» ծրագրի համագործակցությունը`փառատոնի կազմակերպման և անցկացման գործում։Անդրադառնալով համայնքում իրականացվելիք ...
Մանրամասն |
|
15.10.25
<<Ղափամայի փառատոն>> Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում
|
💥🧉💫 Հոկտեմբերի 18-ին Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում անցկացվելու է «Ղափամայի փառատոն»` գյուղը դարձնելով ավանդույթների, երգի ու պարի կենտրոն։ 💥🧉💫 Փառատոնի մեկնարկը տրվելու է ժամը 12:00-ին։ Միջոցառման հատուկ հյուրերն են լինելու Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը, «Լավ Էլի» համույթը, դիջեյ Ստավրոսը։ Փառատոնն անցկացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Միջոցառման մուտքն անվճար է։ 💥🧉💫 Համեցեք` վայելելու հայկական մշակույթի, համերի և երաժշտության տոնական մթնոլորտը։ 🔍Աղբյուրը`👉Արագած հովիտ ՏԱԽ/Aragats valley LAG #GhaphamaFestival #QhapamaFestival #Armenia #TheHiddenTrack #Shirak #TraditionalArmenia #CulturalFestival
|
|
14.10.25
Աշխատանքային խորհրդակցություն` Արթիկ համայնքի գյուղերի վարչական ղեկավարների մասնակցությամբ
|
📝 Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Արթիկ համայնքի գյուղերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել 2025 թվականին արձանագրված ցուցանիշներին, ներկայացվել են գյուղերի կատարողականներն` ըստ հարկատեսակների։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը խոսել է ընթացիկ տարվա աշխատանքներից, բացթողումներից և գյուղերում առկա խնդիրների պատճառներից:Խորհրդակցությանը քննարկվել են առավել նպաստավոր ու տեսանելի արդյունքներ գրանցելու մեխանիզմները, գյուղերում սեփական եկամուտների կատարման, բնակիչների դիմումներին ժամանակին պատասխանելու հետ կապված հարցեր։ ...
Մանրամասն |
|
13.10.25
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի հրավեր
|
📝Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2025 թվականի հոկտեմբերի 20-ին` ժամը 15:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:
|
|
10.10.25
Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի շնորհավորանքը համայնքի ղեկավարի ծննդյան 53 ամյակի կապակցությամբ
|
Հարգելի՛ պարոն Ոսկանյան Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը շնորհավորում և բարեմաղթանքներ է հղում Ձեզ ծննդյան 53 ամյակի կապակցությամբ։ Թող հաջողությունը մշտապես ուղեկցի Ձեզ բոլոր ձեռնարկներում և անձնական կյանքում: Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ և ամենայն բարիք, քաջառողջություն, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ պատասխանատու գործունեության մեջ։
|
|
09.10.25
33 մլն 236 հազար դրամ գումար` Արթիկ համայնքի բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում ծրագրի Կառավարության մասնաբաժնի հատկացմանը
|
📝Կառավարությունն այսօրվա որոշմամբ` 33 մլն 236 հազար դրամ գումար է նախատեսվել Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում ծրագրի Կառավարության մասնաբաժնի հատկացմանը։ 🔍Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |