15.10.25
<<Ղափամայի փառատոն>> Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում
|
💥🧉💫 Հոկտեմբերի 18-ին Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում անցկացվելու է «Ղափամայի փառատոն»` գյուղը դարձնելով ավանդույթների, երգի ու պարի կենտրոն։ 💥🧉💫 Փառատոնի մեկնարկը տրվելու է ժամը 12:00-ին։ Միջոցառման հատուկ հյուրերն են լինելու Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը, «Լավ Էլի» համույթը, դիջեյ Ստավրոսը։ Փառատոնն անցկացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Միջոցառման մուտքն անվճար է։ 💥🧉💫 Համեցեք` վայելելու հայկական մշակույթի, համերի և երաժշտության տոնական մթնոլորտը։ 🔍Աղբյուրը`👉Արագած հովիտ ՏԱԽ/Aragats valley LAG #GhaphamaFestival #QhapamaFestival #Armenia #TheHiddenTrack #Shirak #TraditionalArmenia #CulturalFestival
|
|
14.10.25
Աշխատանքային խորհրդակցություն` Արթիկ համայնքի գյուղերի վարչական ղեկավարների մասնակցությամբ
|
📝 Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Արթիկ համայնքի գյուղերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել 2025 թվականին արձանագրված ցուցանիշներին, ներկայացվել են գյուղերի կատարողականներն` ըստ հարկատեսակների։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը խոսել է ընթացիկ տարվա աշխատանքներից, բացթողումներից և գյուղերում առկա խնդիրների պատճառներից:Խորհրդակցությանը քննարկվել են առավել նպաստավոր ու տեսանելի արդյունքներ գրանցելու մեխանիզմները, գյուղերում սեփական եկամուտների կատարման, բնակիչների դիմումներին ժամանակին պատասխանելու հետ կապված հարցեր։ ...
Մանրամասն |
|
13.10.25
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի հրավեր
|
📝Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2025 թվականի հոկտեմբերի 20-ին` ժամը 15:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:
|
|
10.10.25
Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի շնորհավորանքը համայնքի ղեկավարի ծննդյան 53 ամյակի կապակցությամբ
|
Հարգելի՛ պարոն Ոսկանյան Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը շնորհավորում և բարեմաղթանքներ է հղում Ձեզ ծննդյան 53 ամյակի կապակցությամբ։ Թող հաջողությունը մշտապես ուղեկցի Ձեզ բոլոր ձեռնարկներում և անձնական կյանքում: Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ և ամենայն բարիք, քաջառողջություն, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ պատասխանատու գործունեության մեջ։
|
|
09.10.25
33 մլն 236 հազար դրամ գումար` Արթիկ համայնքի բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում ծրագրի Կառավարության մասնաբաժնի հատկացմանը
|
📝Կառավարությունն այսօրվա որոշմամբ` 33 մլն 236 հազար դրամ գումար է նախատեսվել Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում ծրագրի Կառավարության մասնաբաժնի հատկացմանը։ 🔍Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
08.10.25
Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել <<ՆԱՎ>> հիմնադրամի շնորհանդեսը
|
📝 Հոկտեմբերի 7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ծանրամարտի աշխարհի առաջնության չեմպիոն Նազիկ Ավդալյանի անվան սպորտի զարգացման«ՆԱՎ» հիմնադրամի մեկնարկային միջոցառման շնորհանդեսը։Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն, Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը, Փանիկ գյուղի վարչական ղեկավար Մկրտիչ Սահրադյանը։Միջոցառման շնորհանդեսին ներկայացվել է«ՆԱՎ» հիմնադրամի կողմից Փանիկ գյուղում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի նախագիծը, որի հողահատկացմանն Արթիկ համայնքի ավագանին կողմ էր քվեարկել։Վարդան Մակեյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է«ՆԱՎ» հիմնադրամի գործունեությունը, ներկայացվող նախագծերը` ...
Մանրամասն |
|
08.10.25
Սարգիս Նազարեթյանը սեպտեմբերի 29-ին Վիեննայում կայացած մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլում արժանացել է 1-ին մրցանակի
|
💐🏆💐 Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղի բնակիչ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երգեցողության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Սարգիս Նազարեթյանը սեպտեմբերի 29-ին Վիեննայի «Ehrbaar Saal» համերգասրահում կայացած Բեթհովենի անվան երիտասարդ երաժիշտների մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլում արժանացել է 1-ին մրցանակի։ 🎶🏆🎶 Սարգիսը փայլուն է հանդես եկել մրցույթում և ստացել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում անվճար ուսանելու առաջարկ։ 💐🏆💐 Շնորհավորում ենք Սարգիսին` մաղթելով նոր բեմեր, ստեղծագործական հաջողություններ և շարունակական առաջընթաց իր մասնագիտական ճանապարհին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |