|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 մարտի 2018 թվականի N 12-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՂ) ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ներդաշնակ ճարտարապետական տեսքն ապահովելու նպատակով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինական կոմիտեի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության բնակավայրերում նոր կառուցվող (վերակառուցվող, վերանորոգվող) շենքերի և շինությունների տանիքների նախընտրելի գունային լուծումները սահմանող ուղեցույցը (այսուհետ՝ ուղեցույց) և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկհամայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկհամայնքում նոր կառուցվող (վերակառուցվող, վերանորոգվող) շենքերի և շինությունների տանիքների նախընտրելի ուղեցույցով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի համար նախատեսված
1) RGB 148-54-52 99-36-35
2) RAL 3001 3013
ծածկագրով գույները: |
Կողմ -7 ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՉՈՓԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -3 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀԱՐՈՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|