Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին տալիս է իր համաձայնությունը <<Արթիկի արևային էլեկտրակայան>> փակ բաժնետիրական ընկերության և <<Ինեկոբանկ>> փակ բաժնետիրական ընկերության հետ ստորագրել բանկային երաշխիքի պայմանագիր՝ 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով (երաշխիքային գումար):
2.Երաշխիքային գումարը ամրագրվելու է էներգախնայողության աջակցման հիմնադրամի կողմից իրականացվող <<ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի>> ծրագրի դրամական միջոցներով, որոնք կգրավադրվեն <<Ինեկոբանկ>> փակ բաժնետիրական ընկերության համապատասխան բանկային հաշվին: