Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչ Գյուլնարա Մարտինի Մխիթարյանը դիմել է Արթիկ համայնքի ղեկավարին բնակարան ստանալու համար:
Գյուլնարա Մարտինի Մխիթարյանի որդին՝ Վիտալի Աշոտի Իգիթյանը զոհվել է ծառայության ընթացքում՝ 2014թվականի հոկտեմբերին 10-ին: Գյուլնարա Մխիթարյանը և իր ամուսինը չեն աշխատում, չունեն անձնական բնակարան: Բնակվում է ամուսնու հետ մյուս որդու տանը:
Հիմք ընդունելով վերը շարադրված փաստական հանգամանքները, գտնում ենք, որ քաղաքացի վիտալի Աշոտի Իգիթյանի մայր Գյուլնարա Մխիթարյանին պետք է վերցնել հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի հունիսի 09-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին 947-Ն որոշմամբ սահմանված «զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) օրենքով սահմանված կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակավակրային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական աջակցություն տրամադրելու» կարգի համաձայն հաստատված ցանկում:
Հաշվի առնելով վերոգրյալը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Ծառայության ընթացքում զոհված Վիտալի Աշոտ Իգիթյանի մայր Գյուլնարա Մխիթարյանին ճանաչել անօթևան և վերցնել հաշվառման «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին 947-Ն որոշմամբ սահմանված «զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) օրենքով սահմանված կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակավակրային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական աջակցություն տրամադրելու» կարգի համաձայն հաստատված ցանկում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից: