Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 96-Ն որոշումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2018 թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ բաժնի /այլ դասերին չպատկանող/ բաժնում նախատեսված գումարից կատարել հատկացում 1490000 (մեկ միլիոն չորս հարյուր իննսուն հազար) դրամ, որից՝
1) Հայրենական Մեծ պատերազմի մասնակից 4 վետերաններին` յուրաքանչյուրին 25000 /քսան հինգ հազար/ դրամ` համաձայն հավելված 1-ի:
2) Հրադադարից հետո Արթիկ համայնքից զոհված (մահացած) զինծառայողների 18 ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 15000 /տասնհինգ հազար/ դրամ` համաձայն հավելված 2-ի
3) Արթիկ համայնքից արցախյան ազատամարտի մարտական գործողություններին մասնակից 30 հաշմանդամ ազատամարտիկներին` յուրաքանչյուրին 15000 /տասնհինգ հազար/ դրամ` համաձայն հավելված 3-ի:
4) Արթիկ համայնքից արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների 16 ընտանիքներին` յուրաքանչյուրին 20000 /քսան հազար/ դրամ` համաձայն հավելված 4-ի:
5) Արթիկ համայնքի անապահով բնակիչներին` 350000 (երեք հարյուր հիսուն հազար) դրամ:
Նիստին ներկա ավագանու անդամներ` 8