Արթիկ համայնքի բնակիչ Նարինե Լյովայի Հովսեփյանը դիմել է Արթիկ համայնքի ղեկավարին, խնդրելով սահմանված կարգով իրեն ընդգրկել բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառուների ցուցակում:
Նարինե Լյովայի Հովսեփյանի որդին՝ Կարեն Համլետի Հովսեփյանը զոհվել է 2020թվականի հոկտեմբերին 02-ին, 2020թվականի սեպտեմբերի 27-ից սկսված, 44-օրյա Արցախյան պատերազմում: Նարինե Լյովայի Հովսեփյանի չի աշխատում, չունի իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարան:
Հիմք ընդունելով վերը շարադրված փաստական հանգամանքները, գտնում ենք, որ քաղաքացի Կարեն Համլետի Հովսեփյանի մայր Նարինե Լյովայի Հովսեփյանին պետք է վերցնել հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառուների ցուցակում:
Հաշվի առնելով վերոգրյալը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշման դրույթներով Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
2020թվականի սեպտեմբերի 27-ից սկսված, 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված Կարեն Համլետի Հովսեփյանի մայր Նարինե Լյովայի Հովսեփյանին ճանաչել անօթևան և վերցնել հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառուների ցուցակում: