Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 60-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները
1) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բաժնի <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> (4239) հոդվածում գրված <<600000 վեց հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել <<900000 ինը հարյուր հազար >> թվով և բառերով:
2) ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<74648880 յոթանասունչորս միլիոն վեց հարյուր քառասունութ հազար ութ հարյուր ութանասուն>> թիվը և բառերը փոխարինել <<74348880 յոթանասունչորս միլիոն երեք հարյուր քառասունութ հազար ութ հարյուր ութանասուն>> թվով և բառերով:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 8 անդամներ՝