Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սմբատ Սերյոժայի Առակյանի (ծնված 25 օգոստոսի 1959 թվականին) 19 հուլիսի 2019 թվականի N 1802 դիմումը:
Արթիկ քաղաքի Կոմերիտմիության փողոցում գտնվող 08-002-0153- կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 369,9քմ, որից 340,0քմ մակերեսով հողամասը Սամվել Սերյոժայի Առակյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից օգտագործվող 29,9քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /անհատական բնակելի տան տեխնիկական պասպորտ 29 փետրվարի 1986 թվականի/ Սմբատ Սերյոժայի Առակյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արթիկ քաղաքի Կոմերիտմիության փողոցում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Դեմիրճյան փողոց 1/3:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի հասցեում Դեմիրճյան փողոց 1/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սմբատ Սերյոժայի Առակյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 340,0քմ մակերեսով հողամասին կից 29,9քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 369,9քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
3.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետ` Սուրիկ Տեր-Կարապետյանի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: