Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016թվականի նոյեմբերի 30-ի թիվ 54-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
Հաստատել նիստի հետևյալ օրակարգը
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 76-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
/զեկուցող՝ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020թվականի դեկտեմբերի 8-ի 67-ն որոշման հավելված 1-ում փոփոխություն կատարելու և նույն որոշման 2-րդ հավելվածում լրացում կատարելու մասին:
/զեկուցող՝ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2021 թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) բաժնում նախատեսված գումարից հատկացում կատարելու մասին:
/զեկուցող՝ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողերից, Տուֆագործների փողոցի աջակողմյան հատվածում /նախկին պիոներական ճամբար տանող ճանապարհի/ գտնվող 0,45827հա մակերեսով արոտավայրը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով, վարձակալությամբ տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին:
/զեկուցող՝ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 10 անդամներ՝