Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 60-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 60-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ ներքին վերաբաշխումները
1) Ռազմական պաշտպանություն բաժնի
ա. <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> (4239) հոդվածում գրված <<1000000 մեկ միլիոն>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<978000 ինը հարյուր յոթանասունութ հազար>> դրամ թվով և բառերով:
բ. <<Կենցաղային և հանրային սննդի նյութեր>> (4267) հոդվածում գրված <<1000000 մեկ միլիոն>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<1022000 մեկ միլիոն քսաներկու հազար>> դրամ թվով և բառերով: