Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 68-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 դեկտեմբերի 2020 թվականի N 68-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԶԵՂՉԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և ,,Տեղական տուրքերի և վճարների մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ Է`

      1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի  ենթակայության ներքոնշյալ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների վարձավճարները զեղչել 100 %-ով՝ հիմք ընդունելով Հայաստանի հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրությունը. 

1) ՀՀ Շիրակի մարզի <<Արթիկի թիվ 1 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 2020 թվականի մարտ ամսից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ:

2) ՀՀ Շիրակի մարզի <<Արթիկի թիվ 2 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 2020 թվականի մարտ ամսից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ:

3) ՀՀ Շիրակի մարզի <<Արթիկի թիվ 3 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 2020 թվականի մարտ ամսից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ:

4) ՀՀ Շիրակի մարզի <<Արթիկի թիվ 4 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 2020 թվականի մարտ ամսից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ:

5) ՀՀ Շիրակի մարզի <<Արթիկի Գեղագիտական դաստիարակության կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 2020 թվականի մարտ ամսից մինչև հուլիս ամիսը ներառյալ:

6) ՀՀ Շիրակի մարզի <<Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 2020 թվականի մարտ ամսից մինչև օգոստոս ամիսը ներառյալ:

7) ՀՀ Շիրակի մարզի <<Արթիկի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 2020 թվականի մարտ ամսից մինչև մայիս ամիսը ներառյալ:

8) ՀՀ Շիրակի մարզի <<Արթիկի Գեղարվեստի դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 2020 թվականի մարտ ամսից մինչև մայիս ամիսը ներառյալ /բացառությամբ ավարտական դասարանների սաների/:

9) ՀՀ Շիրակի մարզի <<Արթիկի Մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 2020 թվականի մարտ ամսից մինչև նոյեմբեր ամիսը ներառյալ:

10) ՀՀ Շիրակի մարզի <<Արթիկի Մարզահամալիր>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 2020 թվականի մարտ ամսից մինչև նոյեմբեր ամիսը ներառյալ:

11) ՀՀ Շիրակի մարզի <<Արթիկի Ֆուտբոլի մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 2020 թվականի մարտ ամսից մինչև նոյեմբեր ամիսը ներառյալ:

 12) ՀՀ Շիրակի մարզի <<Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 2020 թվականի մարտ ամսից մինչև հուլիս ամիսը ներառյալ:

 

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner