Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Կորյուն Գեղամի Բաղդասարյանի 2024 թվականի ապրիլի 25-ի N 2321 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Սպանդարյան գյուղում Գեղամ Գրիշի Բաղդասարյանին (ծնված 1956 թվականի փետրվարի 21-ին), Պալինա Սարգսի Ոսկանյանին (ծնված 1959 թվականի հունվարի 20-ին), Գրիշ Գեղամի Բաղդասարյանին (ծնված 1984 թվականի փետրվարի 16-ին) և Կորյուն Գեղամի Բաղդասարյանին (ծնված 1987թվականի ապրիլի 13-ին) 2004 թվականի մայիսի 31-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1325611/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Սպանդարյան գյուղում գտնվող 08-107-0042-0010 կադաստրային ծածկագրով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Սպանդարյան 10-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 1 բնակելի տուն հասցեն: