Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Արա Հենրիկի Դավթյանի 2024 թվականի մարտի 28-ի N 1769 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Անուշավան գյուղում Հենրիկ Մնացականի Դավթյանին (ծնված 1939 թվականի հունվարի 25-ին), Ջեմմա Ռուբենի Դավթյանին (ծնված 1941 թվականի մարտի 06-ին), Արա Հենրիկի Դավթյանին (ծնված 1969 թվականի սեպտեմբերի 11-ին) և Գայանե Համլետի Դավթյանին (ծնված 1973 թվականի հունիսի 10-ին) 2004 թվականի նոյեմբերի 30-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1679796/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անուշավան գյուղում գտնվող 08-014-0022-0078 կադաստրային ծածկագրով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Անուշավան 21-րդ փողոց 4/1 բնակելի տուն հասցեն: