Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հրաչյա Եվգինյոսի Ստեփանյանի 2025 թվականի օգոստոսի 25-ի N 4853 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում Հրաչյա Եվգինյոսի Ստեփանյանին (ծնված 1960թվականի հունվարի 22-ին), Աննա Մերուժանի Քոչարյանին (ծնված 1968 թվականի օգոստոսի 28-ին) և Ռուբեն Հրաչյայի Ստեփանյանին (ծնված 1991 թվականի փետրվարի 09-ին) 2002 թվականի սեպտեմբերի 18-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 342664/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում գտնվող 08-087-0027-0014 կադաստրային ծածկագրով 0,118 հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Նոր Կյանք 10-րդ փողոց, 4-րդ փակուղի, 10 հողամաս հասցեն: