Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Համեստ Հրաչենի Ճավռշյանի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 5699 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում Համեստ Հրաչենի Ճավռշյանին (ծնված՝ 06․09․1965թ.) պատկանող, 2001 թվականի դեկտեմբերի 28-ի անշարժ գույքի իրավունքների գրանցման N348790 վկայականով փաստագրված, 08-113-0036-0006 կադաստրային ծածկագրով, 0,13 հեկտար մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փանիկ 32-րդ փողոց 8/1 շինություն հասցեն: