Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 737-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2024 թվականի N 737-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 10/14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 08-002-0040-0054 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 0,02811ՀԵԿՏԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՅԼ ՀՈՂԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ, 0,06492 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԼՅՈՒԴՎԻԳ ՀՐԱՉԻ ՓՈԹՈՅԱՆԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՅՈՒԴՎԻԳ ՀՐԱՉԻ ՓՈԹՈՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Լյուդվիգ Հրաչի Փոթոյանի (ծնված 1933 թվականի հունիսի 10-ին) 2023 թվականի նոյեմբերի 03-ի N 6849 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 10/14 հասցեում 08-002-0040-0054 կադաստրային ծածկագրով հողամասը փաստացի կազմում է 0,06492հա մակերես, որը օգտագործում է Լյուդվիգ Հրաչի Փոթոյանը: 0,06492հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով, 9-րդ և 16-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ5/0100/05/23 վարչական գործով վճիռը, միջգերատեսչական հանձնաժողովի 2019թվականի հուլիսի 09-ի N 1/3-48 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1996թվականի մայիսի 23-ի թիվ 6 որոշումը և 2024 թվականի փետրվարի 21-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-21022024-08-0220 որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Բաղրամյան փողոց 10/14 հասցեում գտնվող 08-002-0040-0054 կադաստրային ծածկագրով հողամասում ներառված 0,06492հա հողամասի 0,02811հա մակերեսով հատվածի՝ բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողի, գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման՝ գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:

2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 10/14 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լյուդվիգ Հրաչի Փոթոյանի հողօգտագործման իրավունքը՝ շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,06492հա մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,06492հա մակերեսով հողամասի և դրա վրա առկա շենք-շինությունների նկատմամբ նկատմամբ:

3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 10/14 հասցեում Լյուդվիգ Հրաչի Փոթոյանին հատկացված 0.06492հա հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նպատակային նշանակությունը փոփոխել հասարակականի՝ վերանորոգման կետ օգտագործելու նպատակով:

4.Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 5. Ընդունել ի գիտություն, որ սեփականատիրոջ փոփոխության դեպքում անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվում հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ վճարման պահին գործող կադաստրային արժեքը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լյուդվիգ Հրաչի Փոթոյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner