Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Տիգրան Պիրոյանի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված N 5467 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություններ անհատ ձեռնարկատեր Տիգրան Պիրոյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոց 39 գ հասցեում գտնվող օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի, հանրային սննդի կազմակերպման և իրականացման վերաբերյալ:
2.Թույլտվության ժամկետ սահմանել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Տիգրան Պիրոյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: