Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի 28-րդ, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ)ենթակետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Աշոտ Մուշեղի Տոնոյանին Եվ Լիլիա Տիգրանի Ամբարջանյանին պատկանող 27 մարտի 2007 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով / N 1276164/ փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Բաբաջանյան փողոց 2/2 հասցեի տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Բաբաջանյան փողոց 2/4 հասցեն: