Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> 912-ն որոշումով և հաշվի առնելով Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության բաժնի կողմից տրված մասնագիտական եզրակացությունը և ՄառլենՍահակիՂազարյանի 11 ապրիլի 2019թվականի N 850 դիմումն ու անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 10 ապրիլի 2019թվականի N10042019-08-0007 վկայականը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Արթիկ համայնքի Բաղրամյան փողոց 2/11 հասցեում գտնվող քաղաքացի Մառլեն Սահակի Ղազարյանին (նույնականացման քարտ 010730729, տրված 20 նոյեմբերի2018թվականին,028-ից) սեփականության իրավունքով պատկանող 08-002-0057-0131 ծածկագրով հողատարածքում կառուցված դիահերձարանի հասարակական նշանակության շինութան 7,81քմ մակերեսով ինքնկամ կառուցված պատերը և 0,18քմ մակերեսով սյուները, թվով 5/հինգ/ ինքնկամ փակված պատուհանները, 2/երկու/ ինքնկամ բացված պատուհանները, 3/երեք/ ինքնկամ բացված դռները, 2/երկու/ ինքնակամ փակված դռները, 1/մեկ/ ինքնակամ բացված դարպասը, ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ
1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2)Շինությունները կառուցված չէ ինժեներատրանսպորտային գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտի իրավունք:
3.Սահմանել, որ սեփականատերը
ա) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 18-րդ կետի <<բ>> և <<դ>> ենթակետով սահմանված 31880 (երեսունմեկ հազար ութ հարյուր ութանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը:
բ)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման