Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 13-րդ կետի բ) ենթակետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով,հիմք ընդունելով 2024 թվականի ապրիլի 02-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №02042024-08-0015 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը,աճուրդային եղանակով օտարել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկի համայնք Արթիկ քաղաքի Ս.Սպանդարյան փողոց 1/4 հողամաս հասցեում գտնվող,08-002-0125-0099 կադաստրային ծածկագրով, 0,00048հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ հասարակական նշանակության շինություն կառուցելու նպատակով: 2.Օտարման մեկնարկային գին հաստատել 1քմ-ի համար 10,000 (տասը հազար ՀՀ դրամ), Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր՝48,000 (քառասունութ հազար ՀՀ դրամՀայաստանի Հանրապետության դրամ: 3.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |