|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 մարտի 2024 թվականի N 496-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ <<ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 172-Ն և 2024 թվականի մարտի 20-ի թիվ 47-Ա որոշումները ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի բյուջեի <<Կրթություն (այլ դասերին չպատկանող)>> բաժնի <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> (4819) հոդվածում նախատեսված գումարից՝ 423352 (չորս հարյուր քսաներեք հազար երեք հարյուր հիսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, որպես նվիրաբերություն հատկացնել <<Նահապետավանի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման (LEAD)» ծրագրի համաֆինանսավորման նպատակով:
- Պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Նահապետավանի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը ներկայացնել հաշվետվություն կատարված ծախսերի վերաբերյալ:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|