Ղեկավարվելով <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով որ 08-102-0006-0014 կադաստրային ծածկագրով հողամասը ընդգրկված չէ <<ՀՀ հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Հմայակ Ռաֆիկի Դանիելյանի 2025 թվականի հունիսի 23-ի թիվ 3425 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղում Հմայակ Ռաֆիկի Դանիելյանին (ծնված 1960 թվականի սեպտեմբերի 25-ին), Վարդանուշ Վաչագանի Դանիելյանին(ծնված 1962 թվականի նոյեմբերի 19-ին), Արման Հմայակի Դանիելյանին(ծնված 1990 թվականի հունվարի 07-ին) և Նարեկ Հմայակի Դանիելյանին(ծնված 1990 թվականի դեկտեմբերի 25-ին)պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարալանջ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի թիվ 1 որոշմամբ հատկացված, 08-102-0006-0014 կադաստրային ծածկագրով, փաստացի օգտագործվող 0․26896 հա մակերեսով հողամասի նկատմամբ համաձայն որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագծի, հաշվի առնելով որ նշված հողամասը նրանց կողմից օգտագործվել է նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում, օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: