|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 ապրիլի 2024 թվականի N 825-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ <<ՄԵՂՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 172-Ն և 2024 թվականի ապրիլի 19-ի թիվ 64-Ա որոշումները ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Մեղրաշենի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության նախակրթարանի սաների սննդի ծախսի, դաստիարակի և խոհարարի աշխատավարձի համաֆինանսավորում կատարելու նպատակով համայնքի 2024 թվականի բյուջեի <<Կրթություն (այլ դասերին չպատկանող)>> բաժնի <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> (4819) հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Մեղրաշենի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն հատկացնել 1530000 (մեկ միլիոն հինգ հարյուր երեսուն հազար) դրամ:
- Պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Մեղրաշենի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը ներկայացնել հաշվետվություն կատարված ծախսերի վերաբերյալ:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|