Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12․04․2001 թվականի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ, հաշվի առնելով ֆիզիկական անձ Դավիթ Հովհաննեսի Մկրտչյանի 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 5315 դիմումը և այն հանգամանքը, որ տարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Արթիկ քաղաքի, Անկախության փողոցի, 20-րդ հասցեում տեղակայված «Արթիկի Մ․Մանուշյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի նկուղային հարկում գտնվող ընդհանուր 140 քառակուսի մետր մակերեսով տարածքը /սեփականության իրավունքի վկայական 1319402, տրված 06․06․2007 թվականին/ մարմնամարզության և ֆիթնեսի պարապմունքներ անցկացնելու նպատակով, 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ֆիզիկական անձ՝ Դավիթ Հովհաննեսի Մկրտչյանին: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |