Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով Հովհաննես Հրանտի Արսենյանի 2024 թվականի ապրիլի 8-ի N 1964 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեղրաշեն գյուղում Հրանդ Խաչիկի Արսենյանին, Սերվենիկ Ենոքի Արսենյանին, Հովհաննես Հրանտի Արսենյանին, Արև Մերուժանի Արսենյանին, Քրիստինե Հովհաննեսի Բոզոյանին և Սերվենիկ Հովհաննեսի Գևորգյանին պատկանող տնամերձ հողամասի հասցեի փոփոխություն կատարելու մասին» թիվ 116-Ա որոշման վերնագրում «Քրիստինե Հովհաննեսի Բոզոյանին» բառերից հետո ավելացնել «,Գարիկ Հովհաննեսի Արսենյանին» բառերը և նույն որոշման մեջ «Քրիստինե Հովհաննեսի Բոզոյանին (ծնված 1986 թվականի սեպտեմբերի 30-ին)» բառերից ու թվերից հետո ավելացնել «,Գարիկ Հովհաննեսի Արսենյանին(ծնված 1991 թվականի հունիսի 29-ին)» բառերն ու թվերը:
2.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում Հովհաննես Հրանտի Արսենյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: