Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Գալյա Հովհաննեսի Ափոյանի (ծնված 1946թվականի նոյեմբերի 30-ին) 2025թվականի սեպտեմբերի 05-ի N 5199 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գայի փողոց 9 հասցեում 08-002-0022-0011 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,05427 հա մակերես, որը օգտագործում է Գալյա Հովհաննեսի Ափոյանը: Օրինական 0,05427 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը (հիմք՝ ըստ 2025 թվականի սեպտեմբերի 04-ի օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, գրանցամատյան թիվ 5331) Գալյա Հովհաննեսի Ափոյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գայի փողոց 9 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գալյա Հովհաննեսի Ափոյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,05427 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,05427 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
2.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գալյա Հովհաննեսի Ափոյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: