Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 719-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2024 թվականի N 719-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 10/14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 08-002-0040-0054 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 0,02811ՀԵԿՏԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՅԼ ՀՈՂԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ, 0,06492 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԼՅՈՒԴՎԻԳ ՀՐԱՉԻ ՓՈԹՈՅԱՆԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՅՈՒԴՎԻԳ ՀՐԱՉԻ ՓՈԹՈՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Լյուդվիգ Հրաչի Փոթոյանի (ծնված 1933 թվականի հունիսի 10-ին) 2023 թվականի նոյեմբերի 03-ի N 6849 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 10/14 հասցեում 08-002-0040-0054 կադաստրային ծածկագրով հողամասը փաստացի կազմում է 0,06492հա մակերես, որը օգտագործում է Լյուդվիգ Հրաչի Փոթոյանը: 0,06492հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով, 9-րդ և 16-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ5/0100/05/23 վարչական գործով վճիռը, միջգերատեսչական հանձնաժողովի 2019թվականի հուլիսի 09-ի N 1/3-48 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1996թվականի մայիսի 23-ի թիվ 6 որոշումը և 2024 թվականի փետրվարի 21-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-21022024-08-0220 որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Բաղրամյան փողոց 10/14 հասցեում գտնվող 08-002-0040-0054 կադաստրային ծածկագրով հողամասում ներառված 0,06492հա հողամասի 0,02811հա մակերեսով հատվածի՝ բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողի, գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման՝ գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:

2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 10/14 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լյուդվիգ Հրաչի Փոթոյանի հողօգտագործման իրավունքը՝ շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,06492հա մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,06492հա մակերեսով հողամասի և դրա վրա առկա շենք-շինությունների նկատմամբ նկատմամբ:

3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 10/14 հասցեում Լյուդվիգ Հրաչի Փոթոյանին հատկացված 0.06492հա հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նպատակային նշանակությունը փոփոխել հասարակականի՝ վերանորոգման կետ օգտագործելու նպատակով:

4.Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 5. Ընդունել ի գիտություն, որ սեփականատիրոջ փոփոխության դեպքում անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվում հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ վճարման պահին գործող կադաստրային արժեքը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լյուդվիգ Հրաչի Փոթոյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner