Այսօր: Կիրակի, 22 Սեպտեմբերի 2019թ.
Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 283
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
08/08/2019
10 երեխա ունեցող տիկին Նաիրան վստահեցնում է` ֆինանսական խնդիրներն ու երջանիկ լինելն իրար չեն խանգարում։ Բազմազավակ ընտանիքի անդամներից մեկի բացակայության դեպքում տունը դատարկվում է։ Read more: https://armeniasputnik.am/society/20190808/19986643/axmuk-axaxakov-lcvac-tuny.html

Արթիկում ենք, 10 երեխա ունեցող Գաբրիելյանների ընտանիքում։ Ընտանիքի հայրը 4 որդիների հետ Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել ու տանը մայրն է` 3 դուստրերի հետ։ Բազմազավակ մորը` տիկին Նաիրային, շատ հարցեր ունեմ, բայց մինչ հարցազրույցը կսկսենք, տնավարի զրուցում ենք, ու ես փորձում եմ «բացել» կնոջը։

Мама 10 детей Наира Габриелян
© SPUTNIK / ANDRANIK GHAZARYAN
Նաիրա Գաբրիելյանը

Տիկին Նաիրան մեզ ուղեկցում է երկրորդ հարկ, քանի որ առաջին հարկը կիսաքանդված է, իսկ երկրորդ հարկը նոր–նոր են վերանորոգել։ Երկրորդ հարկ բարձրանալիս` մայրը նայում է 8-9 տարեկան աղջիկներին ու հայացքով ինչ-որ բան ակնարկում։ Աղջիկները լայն ժպտում են ու թե` հա, մամ, հիմա։ «Ես սուրճ ընդհանրապես չեմ խմում»,–ասում եմ տիկին Նաիրային` ակնարկը հասկացած։ «Իյա, բա ըդպես ինչըղ կապրիս»,– ժպիտով պատասխանում է ու աղջիկներին նորից ինչ-որ բան ակնարկում։

23 տարվա սպասումից հետո՝ միանգամից երեք երեխա. խնամատարության հրաշքները. 3 պատմություն

Ու մինչ պայուսակիցս հանում եմ թուղթ ու գրիչս, աղջիկները` Մարիամն ու Սյուզին, արագ–արագ սառը ձմերուկ են բերում ու պսպղացող աչքերով նայում մեկ ինձ, մեկ մորը։ Աղջիկները համեստ են, ամաչկոտ, մեզնից բավական հեռու են նստում։ Խնդրում եմ, որ մոտենան, իրենք էլ մասնակցեն զրույցին, և չնայած գալիս ու մոր կողքն են նստում, բայց մեզ հետ գրեթե չեն շփվում։

Сестры Сюзи и Мариам Габриелян
© SPUTNIK / ANDRANIK GHAZARYAN
Սյուզի և Մարիամ Գաբրիելյանները

Տիկին Նաիրան նույնպես քչախոս է, ամաչկոտ, մանավանդ, երբ մեր լուսանկարչին է տեսնում, ձեռքերով դեմքը փակում է. «Վայ, պըտի նկարե՞ք»։

Իր օրենքներով ապրող բազմազավակ ընտանիքների գյուղը. ՍՕՍ-ում գերիշխում է սերը

4 տղա և 6 աղջիկ ունեցող կինը 17 տարեկանում է ամուսնացել։ Ասում է` երբեք չի մտածել երեխաների քանակի մասին` ինչքան կստացվի–կստացվի։ Հիմա տիկին Նաիրան 45 տարեկան է ու հարցիս, թե հնարավո՞ր է 10 երեխայով չսահմանափակվի, ծիծաղում է ու պատասխանում.«Արդեն 3 թոռ ունեմ, իսկ փոքր աղջիկս` Գայանեն, թոռիցս 4 տարով փոքր է»։ Մոր փեշից կպած 4–ամյա Գայանեն նույնպես ծիծաղում է ու նայում ինձ` տեսնես հասկացա՞, որ խոսքն իր մասին է։

Гаяне Габриелян
© SPUTNIK / ANDRANIK GHAZARYAN
Գայանե Գաբրիելյանը

Տիկին Նաիրայի աղջիկներից մեկն էլ է 17 տարեկանում ամուսնացել, ավելի ճիշտ` փախել սիրած տղայի հետ, քանի որ մայրը դեմ է եղել վաղ ամուսնությանը։ «Հաշտվե՞լ եք աղջկա հետ»,–հարցնում եմ։ Մայրն ասում է` ինչպես կարող էր չհաշտվել, աղջիկը երեսով կտար մոր` 17 տարեկանում ամուսնացած լինելը։

Տղաների մասին խոսելիս տիկին Նաիրան հոգոց է հանում ու նշում, թե ամռանը տունը միշտ դատարկվում է, քանի որ տղաներն ամուսնու հետ մեկնում են արտագնա աշխատանքի։

Семья Габриелян
© SPUTNIK / ANDRANIK GHAZARYAN
Գաբրիելյանների տունը

«Մենք սովոր ենք աղմուկ–աղաղակի, տան` լիքը լինելուն։ Ուրախանում եմ, որ տեսնում եմ` ինչպես են երեխաներն իրար հետ խաղում, վիճում. տունն էդպես պիտի լինի։ Բայց դե պիտի աղջկաս օժիտի հարցը լուծեմ, դպրոցահասակ երեխաներիս շոր–կոշիկի խնդիրը, ձմռան փայտ գնենք։ Չնայած շուտով նպաստ եմ ստանալու, Աստված մեծ է, կամաց–կամաց մի բան կանենք, լավ կլինի»,–մեզ ու իրեն հուսադրում է կինը։

Семья Габриелян
© SPUTNIK / ANDRANIK GHAZARYAN
Գաբրիելյանների տունը

Երջանկության մասին խոսելիս կինն ինձ հարցնում է, թե երեխա ունե՞մ։ 10 երեխա ունեցող կնոջ մոտ անհարմար զգալով եմ ասում, որ ամուսնացած չեմ, երեխա չունեմ։ Տիկին Նաիրան ժպիտով նշում է` կունենամ, կհասկանամ, թե երջանկությունն ինչ է։ «Ամեն երեխայից հետո երջանկությունը կրկնապատկվում է, ու անգամ հոգսերը սկսում են աչքիդ չերևալ։ Հա, դժվարություններ եղել են, բայց որ նայում ես երեխաներիդ, տանդ լիքությանը, ամեն ինչ մոռանում ես»,–ասում է նա ու հավելում, որ երջանկությունը փող ունենալ–չունենալով չի չափվում։

Гаяне Габриелян
© SPUTNIK / ANDRANIK GHAZARYAN
Գայանե Գաբրիելյանը

Կնոջ հետ շատ ու շատ հարցերի շուրջ եմ խոսում, բայց նա մտովի արդեն տղաների հետ է, աղջիկներն էլ անհանգիստ շարժումներ են անում` խաղալ են ուզում։ Դուրս ենք գալիս տնից ու նոր միայն երեխաներն աշխուժանում են` պատշգամբից նայում, ձեռքով ցտեսություն անում ու լայն ժպիտով մեզ ճանապարհում։ «Ուրա՞խ եք, հա, որ գնում ենք։ Լավ, էլ չենք գա»,–ասում եմ ես։ 4 տարեկան Գայանեն, որ բառ անգամ չի փոխանակել այդ ընթացքում, ասում է` չէ, էլի եկեք, էլի եկեք...

Дом семьи Габриелян
© SPUTNIK / ANDRANIK GHAZARYAN
Գաբրիելյանների տունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ 2019–ի հուլիսի 1–ի դրությամբ ընտանեկան անապահովության գնահատման համակարգում հաշվառված և նպաստառու, 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը 8566–ն է։ Բացի այդ, տեղեկացրին նաև, որ պետությունը 3-րդ և 4-րդ երեխայի համար ընտանիքին տրամադրում է 1 մլն դրամ, իսկ 5-րդ երեխայից սկսած`յուրաքանչյուրի համար 1.5 մլն դրամ։



Read more: https://armeniasputnik.am/society/20190808/19986643/axmuk-axaxakov-lcvac-tuny.html

Սպուտնիկ Արմենիա
https://armeniasputnik.am/society/20190808/19986643/axmuk-axaxakov-lcvac-tuny.html

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner