Այսօր: Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2019թ.
Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 260
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
10/07/2019
Տեղի ունեցավ «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի կառավարման միջգերատեսչական խորհրդի առաջին նիստը

2019թ-ի հուլիսի 4-ին Արթիկի համայնքապետարանում տեղի ունեցավ «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի կառավարման միջգերատեսչական խորհրդի առաջին նիստը՝ խորհրդի նախագահ, Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Վ. Ջիլավյանի և խորհրդի անդամների՝ նախարարությունների և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բացման խոսքում «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը խորհրդի անդամներին ներկայացրեց ծրագիրը, դրա բաղադրիչները, նախատեսված աշխատանքները, ակնկալվող արդյունքները և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Խորհուրդը հավանություն տվեց ծրագրի շրջանակներում 2019թ-ի ընթացքում նախատեսված աշխատանքների իրականացման ժամանակացույցին և գնումների պլանին: Այնուհետև խորհրդի անդամների մասնակցությամբ կազմակերպվեց ծրագրում ընդգրկված տարածքների դիտարկում:

ՀՀԲԾԻԳ
https://www.epiu.am/norutyunner/%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ab-%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d6%81%d5%a1%d5%be-%d5%a1%d6%80%d5%a9%d5%ab%d5%af-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%ab-%d6%83%d5%a1%d5%af-%d6%84%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6/

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner