Այսօր: Կիրակի, 22 Սեպտեմբերի 2019թ.
Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 226
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
24/07/2019
Կայացավ «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի մեկնարկային սեմինարը

2019թ-ի հուլիսի 23-ին Արթիկի համայնքապետարանում տեղի ունեցավ «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի մեկնարկային սեմինարը:

Սեմինարին մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Ա. Ավալյանը, «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը, Արթիկի համայնքապետ Մ. Վարագյանը, ՇՄՆ-ն, «ԲԾԻԳ» ՊՀ-ի, Շիրակի մարզպետարանի, տարածքային կառավարման մարմինների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը ներկայացրեց ծրագիրը, դրա պլանը և ժամանակացույցը, պատասխանեց սեմինարի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: «ԲԾԻԳ» ՊՀ-ի Դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի պետ Է. Ոսկանյանը ներկայացրեց Ծրագրի մոնիթորինգի և գնահատման բյուջեն  ու ցուցանիշները: Այնուհետև տեղի ունեցավ «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային ծրագրի արդյունքների կայունության ապահովման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողություն Շրջակա միջավայրի նախարարության և Շիրակի մարզի Արթիկ, Վարդաքար, Հառիճ և Նահապետավան համայնքների միջև:

ՀՀԲԾԻԳ
https://www.epiu.am/naxagcer/yntacik-naxagcer/%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%a1%d5%be-%d5%a1%d6%80%d5%a9%d5%ab%d5%af-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%ab-%d6%83%d5%a1%d5%af-%d6%84%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab-%d5%a9%d5%a1/#more-3758

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner