Այսօր: Կիրակի, 22 Սեպտեմբերի 2019թ.
Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 158
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
20/06/2019
Արթիկը միացավ ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան

Արթիկում անցկացվեցին Կայուն էներգիայի օրեր: Հունիսի 19-ին Արթիկ քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցան Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք համայնքների դպրոցականներին ուղղված և նրանց մասնակցությամբ կրթական, իրազեկման միջոցառումներ: 

Դրանք իրականացվեցին ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ձևավորված «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկայի» ՔՀԿ-ների կոալիցիայի կողմից՝ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի աջակցությամբ: Դաշնագրի ազգային աջակիցներից է Հայաստանի համայնքների միությունը:

Միջոցառման բացման արարողությանը դաշնագրի մյուս աջակիցներից «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի տնօրեն Աստղինե Պասոյանը, դիմելով պատանիներին, ասաց. «Մեզ համար կարևոր է այն, որ դուք հասկանաք՝ էներգախնայողությունն ուղղակի թեմա չէ: Այն անկյունաքարային է ՀՀ-ի ամեն օրվա համար, ընտանիքի, գործարարի համար»: Աստղինե Պասոյանը հույս հայտնեց, որ հավաքված երիտասարդներից շատերը ապագայում կհամալրեն իրենց շարքերը, քանի որ կարիք կա կայուն էներգետիկայի մասնագետների, ինժեներների ջերմատեխնիկների:

Արթիկը ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միացած ՀՀ 24 համայնքներից է: Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական Գևորգ Փթուկյանը նշեց, որ Էներգիայի օրերը նպատակ ունեն իրազեկելու՝ ինչ է էներգախնայողությունը. «Համայնքում երկու մեծ ծրագիր է  կատարվել՝ արդիականացվել է արտաքին լուսավորության համակարգը և կառուցվելու է արևային ֆոտովոլտային կայան՝  մինչև մեկ մեգավատ հզորության: Այս տարի պիտի սկսվի շինարարությունը. հիմա նախագծման փուլն է»:

Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը տեղեկացրեց՝ Արթիկը մշակել է զարգացման գործողությունների ծրագիր, որի համաձայն՝ մինչև 2020 թ.թ. միջոցառումներ պետք է իրականացնի էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի ոլորտում, որ ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020-ը 20 տոկոսով նվազեցվեն: Հայաստանը հանածո վառելիքների ռեսուրսներ  չունի, և պետք է հույսը դնենք էներգախնայողության վրա, որը նույնպես էներգետիկ ռեսուրս է»:

Ելույթներով հանդես եկան նաև «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ նախագահ Մելսիդա Կիկոյանը, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանը և «Աջակցություն բարեփոխումներին» ՀԿ-ի տնօրեն Անուշ Պետրոսյանը:

Արթիկում ընթացող էներգիայի օրերի շրջանակում անցկացվեց «Կայուն էներգետիկա» խորագրով մանկապատանեկան խաղ-մրցույթ և նկարչական մրցույթ, որոնց մասնակցեցին 11-16 տարեկան 40 երեխաներ Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներից:

Ինտելեկտուալ խաղ-մրցույթում հաղթեց Հարթավան, Ծաղկաշեն, Լուսագյուղ համայնքերը ներկայացնող թիմը:

Խաղ-մրցույթի և նկարչական մրցույթր բոլոր մասնակիցները ստացնա կազմկերպիչների կողմից պատրաստված նվերներ և պատվոգրեր:

 

 

Հայաստանի Հանրապետության Համայնքների Միություն
https://www.caa.am/news/erergy_days_in_artik.html?fbclid=IwAR3j82lqFAtNR6ekgzstxiRtr7rg0vkVIYc0xU7hsEunV5vJL6XO5p5oJMM

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner