Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 263
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 փետրվարի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 35/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՇ ՎԱՂԱՐՇԱԿԻ ԱԹՈՅԱՆԻ 1/3, ԳՆԵԼ ՎԱՂԱՐՇԱԿԻ ԱԹՈՅԱՆԻ 1/3, ԱՆԱՀԻՏ ՆԵՐՍԵՍԻ ՄԻՐԶԱՅԱՆԻ 1/6 ԵՎ ՎԱՀԵ ԳՈՌԻ ԱԹՈՅԱՆԻ 1/6 ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ 16 ՀՈՒՆՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 8-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գոշ Վաղարշակի Աթոյանի(ծնված 06 սեպտեմբերի 1966թվական) 16 օգոստոսի 2018թվականի N 1958  դիմումը:

   Արթիկ քաղաքի Օրջոնոկիձե 31 հասցեում գտնվող 08-002-0042- կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1060,0քմ, որից 1050,0քմ մակերեսով հողամասը Գոշ Վաղարշակի Աթոյանի1/3 (ծնված 06 սեպտեմբերի 1966թվական), Գնել Վաղարշակի Աթոյանի1/3 (ծնված 03 հունվարի 1962թվական)  սեփականության իրավունքով և Անահիտ Ներսեսի Միրզայանին 1/6 (ծնված 01 մարտի 1958 թվական)  և Վահե Գոռի Աթոյանի 1/6 (ծնված 24 նոյեմբերի 1985 թվական) ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է: Սեփականության իրավունքով և ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասին կից օգտագործվող 10,0քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

   Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /13 ապրիլի 1981 թվականի տեխնիկական անձնագիր, 20 դեկտեմբերի 2018 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիր գրանցամատյան թիվ 3446 թիվ 221 և 24 դեկտեմբերի 2018 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիր գրանցամատյան թիվ 3480 թիվ 221 և Արթիկի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 28 ապրիլի 1989 թվականի թիվ 4 որոշումը/  Գոշ Վաղարշակի Աթոյանի, Գնել Վաղարշակի Աթոյանի,  Անահիտ Ներսեսի Միրզայանին և Վահե Գոռի Աթոյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության   օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման,  անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետերով                                

                                                                                                                       ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`                                                                     

    1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2019 թվականի  հունվարի 16-ի  <<Արթիկ  համայնքի  Բաղրամյան փոցոց 35 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Գոշ Վաղարշակի Աթոյանի 1/2 և Գնել Վաղարշակի Աթոյանի 1/2   գույքային իրավունքները վերականգնելու մասին>>  N 8-Ա որոշումը:

    2.Արթիկ քաղաքի  Օրջոնոկիձե 31 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել  հասցե՝ Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզ,  Արթիկ համայնք, Բաղրամյան փողոց  35/1:         

    3.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Բաղրամյան փողոց  35/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ  Գոշ Վաղարշակի Աթոյանի, Գնել Վաղարշակի Աթոյանի, Անահիտ Ներսեսի Միրզայանի  և Վահե Գոռի Աթոյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով ձեռք բերված  1050,0քմ մակերեսով հողամասին կից 10,0քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 1060,0քմ մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականը կառուցված շենք-շինությունների նկատմամբ:

   4.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման եվ կոմունալ  տնտեսության բաժնի պետ՝ Ս.Տեր-Կարապետյանի վրա:

                  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner