Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Արթիկ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 76-Ն որոշումը և 2020 թվականի դեկտեմբերի 8-ի «ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱրթիկհամայնքիկամավորխնդիրներըսահմանելու, դրանցլուծմաննուղղվածսեփականլիազորություններիիրականացմանկարգըհաստատելուեվսոցիալականաջակցությանվերաբերյալհամայնքիկամավորխնդիրներիլուծմանչափորոշիչներըսահմանելումասին» թիվ 67-Ն որոշման դրույթները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Համայնքի 2021 թվականի բյուջեի <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ>> բաժնի <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> (4819) հոդվածից <<Հայաստանի համայնքների միություն>> իրավաբանական անձանց միությանը որպես նվիրաբերություն հատկացնել 202990 (երկու հարյուր երկու հազար ինը հարյուր իննսուն) դրամ: