Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 մայիսի 2017 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մ. Վարագյանս, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 219.1 հոդվածի կարգով, << Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 35–րդ հոդվածի 1-ին կետի 26-րդ ենթակետով սահմանված իմ լիազորությունների շրջանակում 2017թ.-ի մայիսի 5-ին դռնբաց վարույթի ընթացքում, քննելով Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից ներկայացված եզրակացությունը, համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետ Գ. Հովհաննիսյանի, նույն բաժնի գլխավոր մասնագետ      Վ. Գրիգորյանի կողմից կազմված Աղանիկ Ալոյանի կողմից օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը.

Պարզեցի

         2017թ.-ի ապրիլի 7-ին Ոստիկանության համապատասխան աշխատակիցների կողմից բացահայտվել և տեղում արձանագրվել է, որ քաղաքացի Աղանիկ Ալոյանը ք. Արթիկ Բաղրամյան փողոց 10/11 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում առանց շին. թույլտվության ինքնակամ շինարարական աշխատանքներ է իրականացրել, այսինքն կատարել է վարչական իրավախախտում, որը նախատեսված է ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությամբ:

2017թ.-ի մայիսի 5-ին նշանակված վարչական վարույթը լրացուցիչ տեղեկություններ ու փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտությունից ելնելով` Արթիկ համայնքի ղեկավարի 05.05.2017թ. <<Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի ժամկետը երկարաձգելու մասին>> թիվ 129-Ա որոշմամբ երկարաձգվել էր 10 օրով, որը վերսկսվեց 2017թ. մայիսի 15-ին, որի մասին պատշաճ ծանուցվել էին կողմերը:

         Ծանուցագրի պատճենը կցվում է.

         Քաղաքացի Աղանիկ Ալոյանն ստացել է Ոստիկանության եզրակացությունը և արձանագրությունը, գրավոր առարկություններ չի ներկայացրել, սակայն վարույթի ընթացքում հայտնեց, որ պատրաստ է վճարելու տուգանքը  իրեն շին. թույլտվություն տալուց հետո:

         Աղանիկ Ալոյանի կողմից վարչական իրավախախտում թույլ տալու հանգամանքն ապացուցված է պատշաճ կարգով կազմված արձանագրությամբ, ինչպես նաև Ոստիկանության կողմից կազմված նյութերի հիման վրա ներկայացված համապատասխան եզրակացությամբ և լրացուցիչ ձեռք բերված տեղեկություններով:

         Ի նկատի ունենալով վերոգրյալն ամբողջությամբ հաստատված եմ համարում, որ Աղանիկ Ալոյանը թույլ է տվել վարչական իրավախախտում, որը նախատեսված է օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությամբ:

 

         Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությամբ <<Նվազագույն ամսեկան աշխատավարձի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով

Որոշում եմ

1.     Քաղաքացի Աղանիկ Ալոյանին ենթարկել վարչական պատասխանատվության, նշանակելով տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի 200 000 ( երկու հարյուր հազար ) ՀՀ դրամի չափով:

2.    Որոշման օրինակը երեք օրվա ընթացքում ուղարկել Աղանիկ Ալոյանին:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա. Ալոյանին պատշաճ իրազեկելու պահից:

4.    Սույն որոշմամբ նշանակված տուգանքը Ա. Ալոյանի կողմից պետք է վճարվի որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ քան 15 օրվա ընթացքում:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner