Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 339
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 օգոստոսի 2017 թ.

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ, ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺԱՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 45-րդ հոդվածի  1-ին մասի պահանջներով և Արթիկ համայնքի տարածքում բացօթյա առևտուրը կանոնակարգելու, ապօրինի տեղադրված կրպակները վերացնելու նպատակով 

   ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

1.Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով

1)     Հրանտ Ղազոյան – առևտրի, սպասարկումների և տրանսպորտի բաժնի պետ-հանձնաժողովի նախագահ   

2)    Սեյրան Ղռաթյան- քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետ-հանձնաժողովի անդամ

3)    Անահիտ Վարագյան- քարտուղարության բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբան-հանձնաժողովի անդամ                                    

4)    Վլադիմիր Գրիգորյան-քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ-հանձնաժողովի անդամ

5)    Գրիգոր Կարախանյան-առևտրի, սպասարկումների և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ-հանձնաժողովի անդամ

6)    Արմեն Աջամօղլյան առևտրի, սպասարկումների և տրանսպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ-հանձնաժողովի անդամ

7)    Ստեփան Տոնոյան-չափագրող-հանձնաժողովի անդամ

2.Հանձնարարել հանձնաժողովին` Արթիկ համայնքի տարածքում բացօթյան առևտուրը կանոնակարգելու, օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, այդ նպատակով տեղադրված շենք-շինությունների օրինականությունը ստուգելու, օրենքով սահմանված թույլտվություն չունեցող անձանց առևտուրը համայնքի տարածքում, փողոցների մայթուղիներում, կից սիզամարգերում արգելելու, նրանց կողմից սանիտարահիգիենիկ նորմերը պաշտպանելու նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ:

 

3. Կատարված աշխատանքների վերաբերյալ համայնքի ղեկավարին պարբերաբար ներկայացնել հաշվետվություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner