Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված ՀայաստանիՀանրապետությանքաղաքային և գյուղական բնակավայրերումներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի 42-րդ, 43-րդ կետերով և 53-րդ կետի բ)ենթակետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Մարիամ Թորգոմի Մաթևոսյանին և Սմբատ Թելմանի Մաթևոսյանին 04 փետրվարի 2010 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի N 2308385 վկայականով փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Տոնականյան փողոց1 շենք 16 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Անկախության փողոց 1 շենք, բնակարան 29 հասցեն: