Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի 2017թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ բաժնի /այլ դասերին չպատկանող/ բաժնում նախատեսված գումարից կատարել 30000 (երեսուն հազար) դրամ հատկացում՝ համայնքի անապահով բնակիչ Անդրանիկ Վաչագանի Մովսիսյանին դրամական օգնություն տրամադրելու նպատակով: |