Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 21, 26 կետերով, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Արթիկի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Արթիկի № 3 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Արթիկի № 3 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության նոր կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել 2013թվականի սեպտեմբերի 6-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Արթիկի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին>> թիվ 257 որոշման 3-րդ կետը:
|