Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 59-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱՇԵՍ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՏԻԳՐԱՆ ԵՂԻԱՅԻ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն իր պատանեկության տարիների մի հատվածն ապրել է Արթիկ քաղաքում: 1947 թվականին Մանսուրյանների ընտանիքը Բեյրութից ներգաղթելով Հայաստան, բնակություն է հաստատել Շիրակ աշխարհի Արթիկ քաղաքում: Հաճախել է  մեր քաղաքի միջնակարգ և երաժշտական դպրոցները՝ վաղ հասակից դրսևորելով իր փայլուն ընդունակությունները: Հետագայում մայրաքաղաքում խորացնելով իր կրթությունն ու գիտելիքները, իր նվիրումի, տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ  հասնում է փայլուն արդյունքների, դառնալով բազմաթիվ երաժշտական ստեղծագործությունների հեղինակ: Դրանք են՝ նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործեր, որոնք կատարվել են ամբողջ աշխարում և համալրել են հայ երաժշտական արվեստի ոսկե ֆոնդը: Նրա ստեղծագործությունը համաեվրոպական երաժշտական նվաճումների և ազգային երաժշտական մշակույթի լավագույն ավանդույթների միաձուլման համոզիչ օրինակ է:

         Հաշվի առնելով մաեստրո Տիգրան Մանսուրյանի վաստակը հայ և համաշխարհային երաժշտական արվեստում, ինչպես նաև այն  հանգամանքը, որ նրա օրինակելի և հագեցած կյանքի պատանեկան շրջանն  անցել է Արթիկում,  Արթիկ համայնքի ավագանու 2014 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ Արթիկի մշակույթի կենտրոն  համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչվել է նրա անունով:

        Իր բեղմնավոր ստեղծագործական գործունեության ընթացքում մաեստրո Տիգրան Մանսուրյանը մշտապես պահպանել է կապը Շիրակ աշխարհի, Արթիկի և արթիկցիների հետ, իր բազմաթիվ և բազմաբնույթ հանդիպումների, ելույթների ժամանակ սիրով և մեծ ոգևորությամբ է արտահայտվել Արթիկում անցկացրած տարիների,  իր վառ տպավորությունների և հուշերի մասին, որոնք հետագայում դարձել են ստեղծագործական ներշնչանքի հզոր աղբյուր: Արթիկյան պատկերներն արտահայտվել են նրա հարուստ ստեղծագործությունների մեջ:

 

         Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և հաշվի առնելով նրա ծառայություններն Արթիկ համայնքի և նրա ազգաբնակչության նկատմամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին 

Որոշում է՝

         Տիգրան Եղիայի Մանսուրյանին շնորհել Արթիկ քաղաքային համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner