Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 դեկտեմբերի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ ՓՈՂՈՑ 18/9 և 18/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐՈՆ ԹԱԹՈՒԼԻ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման  4-րդ կետով, 2-րդմասի8-րդ կետով, 13-րդ կետի  <<ա>> ենթակետով և հաշվի առնելով Տարոն Թաթուլի Նահապետյանի (ծնված 20 դեկտեմբերի 1990թվականին, անձնագիր AH 0335511 տրված 15 փետերվարի 2007 թվականին 028-ի կողմից)18 հոկտեմբերի 2019 թվականի N 2695 դիմումն ու անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 26 հունիսի 2017 թվականի N26062017-08-0006 և 9 ապրիլի 2019թվականի N09042019-08-0026 վկայականները

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Արթիկ համայնքի Սասունցի Դավիթ փողոց 18/9 և 18/3  հասցեներում գտնվող քաղաքացի Տարոն Թաթուլի Նահապետյանին սեփականության իրավունքով պատկանող, համապատասխանաբար 08-002-0013-0005 և 08-002-0013-0006 կադաստրային ծածկագրերով հողատարածքներում ինքնակամ կառուցված 78,71քմ մակերեսով  բնակելի տունը ճանաչել օրինական:

2.Ընդունել ի գիտություն, որ

   1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ 

     վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

   2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության

      գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն

      առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3.Սահմանել, որ սեփականատերը

   1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին 

      պետք է վճարի 86581(ութանասունվեց հազար հինգ հարյուր ութանասունմեկ) Հայաստանի       

      Հանրապետության դրամ օրինականացման վճարը:

   2)իր  միջոցների  հաշվին  պետք  է  վճարի  կառույցի  գույքային  իրավունքների  պետական գրանցման  հետ 

      կապված վճարներն  ու  տուրքերը:

4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու  դեպքում նշված ինքնակամ

   կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner