Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 հունիսի 2018 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՌԱՎՅԱՆ ՓՈՂՈՑ 1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԱԶՄԻԿ ԶԱՐԶԱՆԴԻ ԲԻՉԱԽՉՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 01 ՀՈՒՆԻՍԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ N155-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել լիազորված անձ Արուսյակ Նազարեթի Բիչախչյանի(ծնված 29 սեպտեմբերի 1960թվական) 16 մայիսի 2018թվականի N 1017  դիմումը:

   Արթիկ քաղաքի հարավ-արևմտյան թաղամասում նո. 4 կվարտալի նո. 38 հասցեում գտնվող 08-002-0061-0028  կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 794,8քմ, որից 580,0քմ մակերեսով հողամասը Ռազմիկ Զարզանդի Բիչախչյանի (ծնված 22 սեպտեմբերի 1955թվական)սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Սեփականության իրավունքով ձեռք բերած հողամասին կից օգտագործվող 214,8քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

   Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, / Արթիկի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 30 ապրիլի 1985թվականի թիվ 4 որոշում/ Ռազմիկ Զարզանդի Բիչախչյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի 1-ին կետի, հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման,  անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետերով                                 

                                                                                                                              ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 1.ՈՒժը կորցրած ճանաչել 2018 թվականի հունիսի 1-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մռավյան փողոց 1 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Ռազմիկ Զարզանդի Բիչախչյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> N155-Ա որոշումը:

2.Արթիկ քաղաքի հարավ-արևմտյան թաղամասում նո. 4 կվարտալի նո. 38 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել  հասցե՝ Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզ,  Արթիկ համայնք, Մռավյան փողոց  1:         

 3.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մռավյան փողոց  1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ  Ռազմիկ Զարզանդի Բիչախչյանի  հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով ձեռք բերված 580,0քմ մակերեսով հողամասին կից 214,8քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը  794,8քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շիությունների նկատմամբ:

 4.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

 5.Հողամասում առկա ինքնակամ շինության նկատմամբ կա առանձին որոշում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner