Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 հունիսի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ <<ԶԻԼ 433362>> ԲԵՌԱՆԱՏԱՐ-ԱՂԲԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՃՈՒՐԴԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18_րդ, 24-րդ, կետերով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ի մասով եվ 5-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող        <<ԶԻԼ 433362>> բեռանատար-աղբատար ավտոմեքենան աճուրդային եղանակով օտարելու, օտարման մեկնարկային գին եվ պայմաններ հաստատելու մասին» թիվ 21-Ա 

       ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

  1. Ստեղծել աճուրդային հանձնաժողով հետևյալ կազմով

1)     Արտակ Գրիգորյան` աշխատակազմի քարտուղար- հանձնաժողովի նախագահ

2)    Տաթևիկ Աղաքարյան` քարտուղարության բաժին գլխավոր մասնագետ-իրավաբան- հանձնաժողովի քարտուղար

3)    Արտակ Ռափյան` ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ- հանձնաժողովի անդամ

4)    Սուրիկ Տեր-Կարապետյան` քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետ`  հանձնաժողովի անդամ

5)    Գագիկ Քարտաշյան` քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ- հանձնաժողովի անդամ

6)    Հայկանուշ Սիմոնյան` ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ- հանձնաժողովի անդամ

2. Հանձնարարել հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան կազմակերպել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող <<ԶԻԼ 433362>> բեռանատար-աղբատար ավտոմեքենան բաց դասական աճուրդով օտարելու գործընթացը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner