Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 21 մարտի 2022 թվականի N 205-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Տուֆագործների փողոց 22/1 հասցե>>-ի փոխարեն գրել՝ <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Տուֆագործների փողոց 22/2 հասցե>>: