Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 հուլիսի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 4 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱԹԵՎՈՍ ՍԱՐԳՍԻ ԱՐԱՋՅԱՆԻ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳՍԻ ԱՐԱՋՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 15 ՀՈՒԼԻՍԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 267-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մաթևոս Սարգսի Արաջյանի 17 ապրիլի 2019 թվականի N 896  դիմումը:

Արթիկ քաղաքի Հոկտեմբերյանփողոց տուն 10 հասցեում գտնվող 08-002-0148-0001 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է  732,9 քմ, որից 540,0 քմ մակերեսով հողամասը  Մաթևոս Սարգսի Արաջյանին (ծնված 28ապրիլի 1961 թվական)և Հարություն Սարգսի Արաջյանին (ծնված 28ապրիլի 1954 թվական) ըստ օրենքի ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է: Ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասին կից օգտագործվող 192,9 քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 08ապրիլի   2011 թվականի ժառանգության իրավունքի վկայագիր գրանցամատյան թիվ 876/ Մաթևոս Սարգսի Արաջյանի և Հարություն Սարգսի Արաջյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության   օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  Հայաստանի Հանրապետության քաղաքային ևգյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման,անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետերով                                           

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

        1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2019թվականիհուլիսի15 <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի Գրիգոր Լուսավորիչ փողոց 4-րդ նրբանցք 4 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Մաթևոս Սարգսի Արաջյանի և Հարություն Սարգսի Արաջյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>>N267-Ա որոշումը:

        2.Արթիկ քաղաքի Հոկտեմբերյան փողոց  տուն 10 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել  հասցե՝ Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Գրրիգոր Լուսավորիչ փողոց 4-րդ նրբանցք տուն 4:         

        3.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գրիգոր Լուսավորիչ փողոց 4-րդ նրբանցք տուն 4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մաթևոս Սարգսի Արաջյանի և Հարություն Սարգսի Արաջյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ժառանգության իրավունքով ձեռք բերված 540,0քմ մակերեսով հողամասին կից 192,9 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 732,9քմ մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 

        4.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

        5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ  տնտեսության բաժնի պետ` Սուրիկ Տեր-Կարապետյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner